ԱՄՆ-ն չի նախատեսում միջուկային զենք փոխանցել Ուկրաինային. աղբյուր
ԱՄՆ-ն չի նախատեսում միջուկային զենք փոխանցել Ուկրաինային։ Այս մասին Newsweek-ին հայտնել են Սպիտակ տնից՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հրապարակումը, որտեղ նա պնդել է, թե Վաշինգտոնը «լրջորեն քննարկում է այս տեսակի զենքը Կիևին մատակարարելու հետևանքները»։
Հիշեցնենք, որ ննոյեմբերի 26-ին Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ Ուկրաինային միջուկային զենքի փոխանցման մասին քննարկումները կարող են ընկալվել որպես Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում։
Նրա խոսքով՝ նման զենքի փաստացի փոխանցումը կմեկնաբանվի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հիշեցնելով միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների 19-րդ կետը։
«Հետևանքներն ակնհայտ են»,-ասել է Մեդվդևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի միջուկային դոկտրինի նոր տարբերակը, որտեղ նշված է, որ Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից միջուկային տերության աջակցությամբ կհամարվի համատեղ հարձակում, որն ընդլայնում է Մոսկվայի կողմից իր միջուկային զինանոցն օգտագործելու հիմքերը։