երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ը Բրյուսելում կայացած բանակցությունների կողմ չի եղել. Պատել

ԱՄՆ-ը Բրյուսելում կայացած բանակցությունների կողմ չի եղել. Պատել

ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններին, նշել է, որ որևէ լրացուցիչ գնահատական չունի դրանց վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չի եղել։ Բայց, որպես Արլինգթոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, հավատում ենք, որ դրանք կարևոր առաջընթաց քայլեր են։ Մենք շարունակում ենք համոզվել, որ այս երկու երկրների միջև կայուն խաղաղություն հնարավոր է»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: