ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի հարցի կարգավորման համար. Ռուբիո
ԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ մենք այժմ ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը», – ասել է նա։ «Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, թե ինչ են պատրաստ ընդունել ուկրաինացիներն ու մեր եվրոպացի դաշնակիցները, բայց առաջին հերթին, իհարկե, ուկրաինացիները», – հավելել է պետքարտուղարը։


