ԱՄՆ-ն ավելի քան 800 հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի հութիներին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն ավելի քան 800 հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման անդամներին և կշարունակի դա անել այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել հարձակումներն ամերիկյան նավերի և զորքերի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, ասել է. «Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել նավարկության ազատությունը, և չեն դադարել հարձակումները ամերիկյան նավերի և զինվորականների վրա»:
Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 15-ին զինվորականներին հրահանգել է վճռական և ուժեղ գործողություններ ձեռնարկել Եմենում հութիների դեմ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ երկիրը լայնածավալ գործողություն է սկսել ամերիկյան շահերի պաշտպանության համար։