ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսում կալանավորել է ռուսական «Մարիներ» լցանավը
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» լցանավի կալանավորման մասին, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ, ըստ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրության, նավը կալանավորվել է ամերիկյան դաշնային դատարանի որոշման հիման վրա՝ Ատլանտյան օվկիանոսով ավելի քան երկու շաբաթ տևած հետապնդումից հետո։
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը նախօրեին ստեղծված իրավիճակը որակել էր «անոմալ» և հայտարարել, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող ուշադրությունը չի համապատասխանում նավի խաղաղ կարգավիճակին։


