ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ Մեյն նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատման բանաձև

ԱՄՆ Մեյն նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատման բանաձև

ԱՄՆ Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը և Սենատը համատեղ բանաձև են ընդունել, որով վերահաստատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց որոշումը: Մեյն նահանգն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել 1965-ին:

Փաստաթղթում նշվում է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության թուրքական ռեժիմն արշավ էր սկսել հայերի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին, որի հետևանքով սպանվել էր 1.5 մլն հայ: Անդրադարձ է եղել նաև հայ փրկվածների՝ Մեյնում հաստատվելու և նրանց սերունդների՝ 106 տարվա ընթացքում նահանգում կարևորագույն ներդրումների փաստին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: