հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ ընդդեմ ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի

ԱՄՆ մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ ընդդեմ ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի:

Ըստ իրավապահների տվյալների՝ ցուցարարների թիվը կարող է հասնել շուրջ 50 հազարի: Քաղաքի ոստիկաններին միացել են նյույորքցի մոտ 200 իրավապահներ:

Մարդիկ հավաքվել են Կապիտոլիումի շենքին հարակից Փենսիլվանիայի պողոտայում: Ցուցարարները պարզել են Պաղեստինի դրոշները և պաստառներ՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին: Ա

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետը վաղը՝ հուլիսի 25-ին, կհանդիպի Ջո Բայդենին և երկրի նախագահի նոր թեկնածու Քամալա Հարիսին, իսկ հաջորդ օրը՝ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։

  • Կիսվել: