երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ խնդրանքով Կոսովոն 48 ժամով հետաձգել է սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը

ԱՄՆ խնդրանքով Կոսովոն 48 ժամով հետաձգել է սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը

Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Պրիշտինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Հովենյերի խնդրանքով 48 ժամով հետաձգել է երկրամասի սերբ բնակիչներից տուգանքների գանձման մասին որոշման կիրառումը, որոնք չեն փոխել Սերբիայի ավտոմոբիլային գրանցման նշանները:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեսաուղերձում հայտնել է, որ Կոսովոյի և Մետոխիայի սերբերի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մենք սերբերին խնդրել ենք հոգ տանել իրենց մասին և լինել միասնական, պահպանել խաղաղությունը և կայունությունը։ Մենք միայն ուզում ենք փրկել այն, ինչ մերն է, ուրիշ ոչինչ: Համոզված եմ, որ մենք որպես ժողովուրդ ցույց կտանք հասունություն ու կպահպանենք մեր դարավոր օջախները»,- հայտարարել է նախագահը:

Նախօրեին Եվրամիության միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունները, որոնք ուղղված էին լուծում գտնելու Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում ավտոմեքենաների գրանցման նշանների խնդրին, արդյունք չեն տվել:

  • Կիսվել: