շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ իշխանությունները կարծում են` Իրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին

ԱՄՆ իշխանությունները կարծում են` Իրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թեհրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ճեպազրույցի ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել Թեհրանում Վլադիմիր Պուտինի հանդիպումներն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

«Զարմանալի էր լսել, որ գերագույն առաջնորդը միանշանակ հավանություն է տվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը՝ հաշվի առնելով, որ ամբողջ ընթացքում Իրանը փորձում էր չեզոքություն պահպանել»,- ընդգծել է Փրայսը։

  • Կիսվել: