ԱՄՆ-ից ստացել ենք կոնկրետ աջակցության խնդրանք՝ «շահիդներից» պաշտպանվելու հարցում. Զելենսկի
Մենք Միացյալ Նահանգներից ստացել ենք Մերձավոր Արևելքում «շահիդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության խնդրանք: Այս մասին սոսցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու և ուկրաինացի մասնագետների ներկայությունն ապահովելու հանձնարարություններ եմ տվել, որոնք կարող են երաշխավորել անհրաժեշտ անվտանգությունը: Ուկրաինան աջակցում է գործընկերներին, որոնք օգնում են մեր անվտանգությունն ապահովելուն և մեր ժողովրդի կյանքը պաշտպանելուն: Փառք Ուկրաինային»:
Հավելենք, որ «շահիդներ» անվանում են իրանական «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքերին:


