կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ի ուժերը Հորմուզի նեղուցի մոտ իրանական ևս մեկ նավի վրա են հարձակվել

ԱՄՆ-ի ուժերը Հորմուզի նեղուցի մոտ իրանական ևս մեկ նավի վրա են հարձակվել

Ամերիկացի զինվորականները Հորմուզի նեղուցի մոտակայքում՝ Իրանի ափերի մոտ, գրոհել են իրանական ֆրեգատը, տեղեկացնում  Quds-ը։
 
Նշվում է, որ հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի «Iris Shahid Sayyad Shirazi» կորվետը։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անձնակազմի 180 անդամ ունեցող իրանական «IRIS Dena» ֆրեգատը խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ հարավ՝ լուսադեմին աղետի ազդանշան տալուց հետո: ️Նավի վրա ընդհանուր առմամբ կար շուրջ 180 նավաստի։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը փրկել են մոտ 30 մարդու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել է առնվազն 78 մարդ:
 
Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: