հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ

ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ

Ինչպես Դեմոկրատական, այնպես Էլ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ, քանի որ դա սպառնում Է հակամարտության Էսկալացմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է հաղորդում Է Politico թերթը: Այսպես, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել Է Արեւմուտքի այն պարտականության մասին, որ «Մոսկվային պետք Է պարզորոշ հասկանալ տալ, որ չի պատրաստվում նրա հետ պատերազմել»: Ավելի ուշ նա հավելել Է, որ ռուսական ինքնաթիռները «խոցելու համար» Կոնգրեսը պետք Է օրինագիծ ստորագրի «Պատերազմ հայտարարելու» մասին, բայց նման բան դեռ տեղի չի ունենում: Իր հերթին հանրապետական Ջոնի Էռնսթը հայտարարել Է, որ «նման միջոցի սահմանումը «կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ»:

Կուսակցության գծով նրա զինակից եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ Է արել սահմանափակվել ռուսական Էներգետիկական ընկերությունների դեմ պատժամիջոցներով եւ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ: Ներկայում միայն ԱՄՆ-ի մեկ սենատոր՝ դեմոկրատ Ջո Մանչինը, դեմ չի արտահայտվել Ուկրաինայի երկինքը փակելուն՝ ի պատասխան ուղիղ հարցման: Նա տարտամորեն ասել Է, որ ԱՄՆ-ը «Ուկրաինայի ժողովրդին, Ուկրաինայի նախագահին ու նրա կառավարությանը կաջակցի հնարավոր բոլոր միջոցներով», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: