ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման հարց չի քննարկվում. Իրանի ԱԳՆ
Իրանն ու ԱՄՆ-ն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման անուղղակի բանակցությունների օրակարգում չեն ներառել կողմերի միջեւ ժամանակավոր համաձայնագրի կնքման հարցը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ԱՄՆ-ի հետ ժամանակավոր համաձայնագիրը դեռ օրակարգում չէ, ուստի բնական է, որ բանակցությունների հինգերորդ փուլում այդ հարցը չի բարձրացվել»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։