ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի շուրջ հաջողվել է սկզբունքային համաձայնության հասել. Իրանի ԱԳՆ
Ժնևում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև երեքշաբթի անցկացված հանդիպումից հետո, Իրանի բանակցային թիմը գլխավորող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել, գրում է parstoday.ir-ը:
«Մենք կարողացանք մի շարք հարցերի շուրջ հիմնարար համաձայնության հասնել։ Մեր սկսած ուղին կարող է հանգեցնել համաձայնության։ Նախորդ հանդիպման համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել,- հայտարարել է Իրանական բանակցային թիմը գլխավորող արտգործնախարար Արաղչին: -Երբ խոսքը վերաբերում է համաձայնագրի մշակմանը և գրությանը, աշխատանքն ավելի դժվար է դառնում», - հավելել է նա։ Ըստ Արաղչիի՝ երկու կողմերին ժամանակ կպահանջվի կոնսենսուսի հասնելու համար։
«Հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, և համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու կողմերն էլ կաշխատեն հնարավոր համաձայնագրերի տեքստերի վրա, քանի որ նրանց կարծիքների փոխանակումները շարունակվում են»,- եզրափակել է Իրանի արտգործնախարարը։


