ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ՊՆ ղեկավարները խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ «զսպելու Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ՊՆ ղեկավարները խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ «զսպելու Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»

Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության ղեկավարները խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ զսպելու համար Հյուսիսային Կորեայի «միջուկային և հրթիռային սպառնալիքները», տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեք երկրների միջև կարևոր գագաթնաժողով անցկացրեց Քեմփ Դևիդում: Դա Ասիայում իր երկու առանցքային դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու Վաշինգտոնի փորձի մի մասն է:

Կիրակի օրը համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան և Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը «հիշեցրել են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքները զսպելու համար անվտանգության եռակողմ համագործակցության ամրապնդման իրենց շարունակական հանձնառության մասին», ինչպես նաև «լուրջ մտահոգություն» են հայտնել Մոսկվայի և Փհենյանի միջև «աճող ռազմական և տնտեսական համագործակցության պարտավորությունների» վերաբերյալ։

  • Կիսվել: