ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է նախատեսի ամբողջ հարստացված ուրանի դուրսբերում. Իսրայելի վարչապետ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է նախատեսի ամբողջ հարստացված ուրանի դուրսբերում. Իսրայելի վարչապետ

Միացյալ Նահանգների և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է նախատեսի ամբողջ հարստացված ուրանի դուրսբերումն Իրանից, ինչպես նաև պետք է բացառի Թեհրանի՝ ուրանը հարստացնելու հնարավորությունը: Այս մասին այսօր Երուսաղեմում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նա հավելել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի մի քանի տարր։

«Նախ՝ հարստացված ամբողջ ուրանը պետք է դուրս բերվի Իրանից: Երկրորդ՝ հարստացման ոչ մի հնարավորություն չպետք է լինի... ապամոնտաժեք այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս հարստացնել»,-ասել է Նեթանյահուն:

Երրորդը, ըստ նրա, «բալիստիկ հրթիռների խնդրի» լուծումն է։

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։

 

  • Կիսվել: