ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է ստացել, որ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. աղբյուր
ԱՄՆ հետախուզական միջոցները սկսել են գրանցել նշաններ, որ Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցում նավագնացության երթուղու երկայնքով ծովային ականապատման համար: Այս մասին ասված է CBS News-ի X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ Իրանն օգտագործում է փոքր նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել երկու-երեք ական։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


