հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ գաղտնի փաստաղթղթերի արտահոսքի հավանական աղբյուրը հայտնի է. WP

ԱՄՆ գաղտնի փաստաղթղթերի արտահոսքի հավանական աղբյուրը հայտնի է. WP

ԱՄՆ պաշտպանության և հետախուզության նախարարության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետևում կանգնած տղամարդն ասել է, որ դրանք ստացել է «ռազմական բազայում», որտեղ աշխատում է․ այս մասին գրել է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով Discord հարթակի չաթի անդամին, որտեղ նյութերը հրապարակվել են։

Հրատարակության համաձայն՝ մի քանի ամիս շարունակ՝ մինչև 2023թ. մարտը, ամերիկյան հետախուզական նյութերը փակ խմբով տարածվել են Discord-ում։ Չաթի մասնակիցներից մեկը «The Washington Post»-ին ասել է, որ փաստաթղթերը հրապարակել է 20-ամյա օգտատերը, որը գրանցված է OG անունով։ Նա պնդում էր, որ աշխատում է «ռազմական բազայում»: «The Washington Post»-ը նշում է, որ հրապարակված նյութերի թվում եղել են փաստաթղթեր, որոնք հասանելի են եղել միայն այն մարդկանց, ովքեր անցել են խիստ ստուգումներ։

  • Կիսվել: