ԱՄՆ Ֆենիքս քաղաքի արվարձանում գտնվող օդանավակայանի մոտ փոքր ինքնաթիռն ընկել է մեքենայի վրա. կա 5 զոհ
Երեքշաբթի փոքր ինքնաթիռը Ֆինիքսի արվարձանի օդանավակայանից օդ բարձրանալիս ընկել է ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հայտնել է ոստիկանությունը, տեղեկացնում է CBS News-ը:
Ըստ տեղական ոստիկանության հաղորդագրության՝ ինքնաթիռը ջախջախվել է Մեսա քաղաքի Ֆալկոն Ֆիլդ օդանավակայանից օդ բարձրանալիս:
Իր հերթին Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հայտնել է, որ տեղական ժամանակով 16:40-ին Honda HA-420 թեթև բիզնես-ջեթի՝ մեքենայի մեջ մխրճվելուց հետո հրդեհ է բռնկվել։
Տեսանյութը՝ այստեղ: