ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին
Ամերիկայի Միացյալ Նահանգների USS Gerald Ford սուպերավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին, տեղեկացնում է Military Watch Magazine-ը։
Նշվում է, որ USS Gerald Ford-ը և հարվածային խումբը մոտեցել են այն տարածության վրա, որը հնարավորություն է տալիս արագ հարված հասցնել Վենեսուելային։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ էր հնչեցրել Վենեսուելայի հասցեին, նրա ափերին մոտեցել էին Boeing F/A-18E/F Super Hornet Boeing EA-18G Growler հարվածային ինքնաթիռները։


