երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամերիկյան ուժերը հարվածել են Եմենի տարածքին

Ամերիկյան ուժերը հարվածել են Եմենի տարածքին

Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել Եմենի տարածքին, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Ըստ հրամանատարության (CENTCOM) հայտարարության՝ հարվածներն իրականացվել են ՛՛ինքնապաշտպանության նպատակով Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հութիների երեք ստորգետնյա զենքի պահեստների դեմ՛՛։

՛՛Հարվածները թիրախ են դարձրել հութիների կողմից տարածաշրջանում ռազմածովային և առևտրային նավերին սպառնալու և հարձակվելու համար օգտագործվող օբյեկտները՛՛,-ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:

CENTCOM-ը նաև հայտնել է, որ իր ուժերը Եմենի հութիների հսկողության տակ գտնվող շրջաններում ոչնչացրել են չորս անօդաչու թռչող սարք:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի վրա հարձակման ժամանակ հութիները չորս հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովի ուղղությամբ։

 

  • Կիսվել: