Ամերիկյան նավերի վրա Եմենի հարձակումները շարունակվում են
Եմենի զինված ուժերը խոցել են ամերիկյան F-18 կործանիչ, USS Harry Truman ավիակրին ստիպելով տեղափոխվել Կարմիր ծովի հյուսիսային հատված։
Չորեքշաբթի օրը Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն Արաբական ծովում ԱԹՍ-ով իրականացրել են ամերիկյան USS Carl Vinson ավիակիրի և դրան ուղեկցող ռազմանավերի դեմ ուղղված գործողություն, գրում է parstoday.ir-ը:
Pars Today-ի փոխանցմամբ՝ այս գործողությունն իրականացվել է նախորդ հաջող գործողությունից 24 ժամ անց, որի արդյունքում ամերիկյան USS Harry Truman ավիակիրը հետ է քաշվել Կարմիր ծովի ամենահյուսիսային կետ՝ դեպի Սուեզի ջրանցք։
Յահյա Սարին հավելել է որ գործողության ժամանակ խոցվել է F-18 կործանիչ, չեզոքացվել է թշնամու օդային հարձակումը, իսկ եմենական հրթիռներն ու ԱԹՍ-ները Կարմիր ծովի հյուսիսում հետապնդել են ամերիկյան ավիակրին։
Եմենի զինված ուժերը «Ջաֆա» մոդելի անօդաչու թռչող սարքերով երկու ռազմական գործողություն են իրականացրել նաև Իսրայելի ռեժիմի կենսականորեն կարևոր և ռազմական թիրախների դեմ՝ Ջաֆայի և Աշկելոնի օկուպացված տարածքներում։
Եմենի «Խոստացված նվաճում և սուրբ ջիհադ» գործողության սկզբից ի վեր, որն իրականացվում է ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի, խոցվել է 22 առաջադեմ և թանկարժեք MQ-9 ամերիկյան ԱԹՍ։ Ընդհանուր առմամբ Եմենը խոցել է 26 ամերիկյան ԱԹՍ, Վաշինգտոնին պատճառելով 800 միլիոն դոլարի վնաս։
Սակայն վնասն, անշուշտ, կաճի, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է իր արկածախնդրությունը։