կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են՝ ինչ օգնություն է խնդրել Ռուսաստանը Չինաստանից

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են՝ ինչ օգնություն է խնդրել Ռուսաստանը Չինաստանից

Ամերիկյան լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել, թե ինչ օգնություն է խնդրել Ռուսաստանը Չինաստանից:

CNN-ը հայտնել է, որ Ռուսաստանը խնդրում է մատակարարել զինվորական օրապահիկներ բանակի համար:

Ըստ Financial Times-ի՝ Ռուսաստանը Չինաստանին խնդրել է մատակարարել զենիթահրթիռային համակարգեր, անօդաչու սարքեր, հետախուզական տեխնիկա, զրահատեխնիկա և նյութատեխնիկական այլ միջոցներ։

The New York Times-ը նշում է անօդաչու սարքերի և հետախուզական աջակցության մասին։

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը Հռոմում հանդիպել է ՉԺՀ քաղբյուրոյի արտաքին քաղաքականության պատասխանատու Յանգ Ջիեչիի հետ։ Բանակցությունները տեւել են յոթ ժամ, ամերիկյան աղբյուրները զրույցն անվանել են անկեղծ ու լարված։

Արեւմտյան եւ ուկրաինական հետախուզությունները հայտնում են, որ ռուսական բանակի ռեզերվները սպառվում են, իսկ ռուս զինվորները Ուկրաինայի օկուպացված քաղաքներում զբաղվում են թալանով, այդ թվում՝ սննդամթերքի։

Հավելենք, որ երեկ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հերքել է լուրերը, թե Մոսկվան Պեկինից ռազմական  օգնություն է խնդրել Ուկրաինա ներխուժման ֆոնին։

 

  • Կիսվել: