երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով հնարավոր է՝ արգելափակվեն

«Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով հնարավոր է՝ արգելափակվեն

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ «Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով կարգելափակվեն:

Ինչպես նշել է RTÜK-ի խոսնակ Իլհան Թաշչինը՝ հեռուստաալիքներին 72 ժամ է տրվում՝ լիցենզիա ստանալու համար։

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է խնդրին և Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել մամուլի ազատությունը։

«Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայությունից հայտնել են, որ Պետքարտուղարությունը, արձագանքելով կատարվածիին, նշել է․ «Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը»։

 

 

 

  • Կիսվել: