երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիայի համար. ամերիկացի կոնգրեսական

ԱՄՆ-ն պետք է Ալիևին պատասխանատվության ենթարկի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիայի համար. ամերիկացի կոնգրեսական

Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործություններ կատարել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

Ամերիկացի օրենսդիրը նշել է, որ աշխարհն այսօր կենտրոնացած է Ուկրաինայի ճգնաժամի վրա, և Բաքուն օգտվում է այդ պահից՝ ակտիվացնելով հարձակումները հայկական տարածքների վրա՝ անջատելով ջեռուցումն ու գնդակոծելով գյուղերը։

"Մենք չենք կարող անտեսել այդ հումանիտար ճգնաժամը։ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին Հայաստանի դեմ չդադարող ագրեսիայի համար", - գրել է կոնգրեսականը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: