ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ

Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի ղեկավարներն այսօր դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Թուրքիայի նախագահի հետ հունիսի 14-ին նախանշված հանդիպմանը ճնշում գործադրել վերջինիս վրա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կդադարեցնի անվտանգության գծով աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառի մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից և Ադրբեջանն ազատ չարձակի բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց:

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հունիսի 11-ին հղած նամակում հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնելու իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումը, քանի դեռ Միացյալ Նահանգները նրանց պատասխանատվության ենթարկելու կարևոր քայլեր չի արել»:

  • Կիսվել: