երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ամեն օր զանգում եմ Գազա, ինձ պատմում են այնտեղ կատարվողի մասին. Հռոմի պապ

Ամեն օր զանգում եմ Գազա, ինձ պատմում են այնտեղ կատարվողի մասին. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ամեն օր զանգում է Գազայի հատվածում գտնվող քրիստոնեական ծխական համայնք, որտեղ պատսպարվել է ավելի քան 600 մարդ: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:

«Նրանք ինձ պատմում են տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ այնտեղ կատարվող դաժանությունների մասին»,- ասել է կաթոլիկների հովվապետը:

Հռոմի պապն ասել է, որ ռազմական հարձակման ժամանակ մարդիկ պետք է պաշտպանվելու հնարավորություն ունենան, և որ այդ հնարավորուրթյունը պետք է համաչափ լինի հարձակման մասշտաբին: Նա հավելել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, կարելի է բնութագրել որպես «անբարոյականություն»:

«Նույնիսկ պատերազմում պաշտպանված լինելու բարոյական իրավունք կա: Պատերազմն ինքնին անբարոյականություն է, բայց պատերազմի կանոնները պահանջում են որոշակի բարոյականություն», - ասել է Հռոմի պապը:

Նշենք, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41,000-ը:

  • Կիսվել: