շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄԷ-ում կորոնավիուսի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են

ԱՄԷ-ում կորոնավիուսի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են

Արաբական Միացյալ Էմիրություններում դպրոցներն ու մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտարարել է երկրի կրթության նախարար Հուսեյն ալ-Համադին, տեղեկացնում է CNN-y:

նախարարի թվիթերյան էջում ասված է. «Մարտի մեկից դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը պետությունում… Դադարեցնել դպրոցական գործունեությունը երկրի էմիրություններում նախքան նախարարության կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում արվելիք հետագա հրահանգները»,- ասվում է նախարարի թվիթերյան հայտարարության մեջ:

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակի 13 դեպք է գրանցվել: Երեք մարդու հաջողվել է ամբողջովին բուժել:

 

  • Կիսվել: