հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄԷ-ն Թուրքիայում ներդրումների համար 10 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամ կստեղծի

ԱՄԷ-ն Թուրքիայում ներդրումների համար 10 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամ կստեղծի

Չորեքշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թուրքիայում ներդրումների համար 10 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամ ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է  khaleejtimes.com-ը:

Նշվում է, որ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Նորին Մեծություն Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը՝ Աբու Դաբիի թագաժառանգը և ԱՄԷ Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալը, չորեքշաբթի Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նոր էջ բացելով երկու երկրների հարաբերություններում։

 

  • Կիսվել: