շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման համար

ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման համար

ԱՄԷ-ն մեղադրել է Իրանին քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման համար:

Մասնավորապես՝ ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարձակումները ԱՄԷ տարածքում ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ անկախ քաղաքացիական բնակչության թվից։

Նա սոցցանցի իր էջում նշել է. «Իրանը պնդում է, որ թիրախավորում է Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները, սակայն օգտագործված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի քանակը վկայում է բոլորովին այլ իրականության մասին։ Հարձակումները ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին՝ առանց հաշվի առնելու քաղաքացիական բնակչության և անմեղ մարդկանց շահերը»:

  • Կիսվել: