հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄԷ-ն հաղորդել է արդյունաբերական համալիրի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

ԱՄԷ-ն հաղորդել է արդյունաբերական համալիրի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին

Անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Աբու Դաբիի էմիրության արդյունաբերական գոտում, որտեղ տեղակայված են նավթային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները:

Մասնավորապես՝ Աբու Դաբիի մամուլի գրասենյակից հայտնել են. «Աբու Դաբիի իշխանություններն արձագանքում են Ռուվայսի արդյունաբերական համալիրի օբյեկտում բռնկված հրդեհին, որն առաջացել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան»։

Չի հստակեցվել, սակայն, թե արդյոք էներգետիկ ենթակառուցվածքները հարվածի տակ հայտնվե՞լ են, թե՞ ոչ: Միաժամանակ, մարդկանց հորդորել են «խուսափել լուրեր կամ չստուգված տեղեկատվություն տարածելուց»։ 

  • Կիսվել: