ԱՄԷ-ն և Կատարը ցանկանում են համոզել ԱՄՆ-ին կրճատել Իրանի դեմ գործողության տևողությունը. աղբյուր
ԱՄԷ-ն և Կատարը ցանկանում են համոզել ԱՄՆ-ին կրճատել Իրանի դեմ գործողության տևողությունը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ԱՄԷ-ն և Կատարը ցանկանում են կոալիցիա կազմել, որպեսզի հասնեն հակամարտության արագ դիվանագիտական կարգավորմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկաիսրայելական գործողությունը կարող է տևել 4-5 շաբաթ: Դրա հետ մեկտեղ Աբու Դաբին և Մուսկատը շտապ աշխատում են, որպեսզի ուժեղացնեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մասնավորապես՝ ԱՄԷ-ն դաշնակիցներից օգնություն է խնդրել միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի հարցում, մինչդեռ Կատարը պաշտպանության կարիք ունի անօդաչուների դեմ:


