հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄԷ-ն այլևս չի մասնակցի Պարսից ծոցում նավագնացության պաշտպանության համար ԱՄՆ-ի գլխավորած օպերատիվ խմբի գործողություններին

ԱՄԷ-ն այլևս չի մասնակցի Պարսից ծոցում նավագնացության պաշտպանության համար ԱՄՆ-ի գլխավորած օպերատիվ խմբի գործողություններին

Այսօր ԱՄԷ-ն հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի Պարսից ծոցում նավագնացության պաշտպանության համար ԱՄՆ-ի գլխավորած օպերատիվ խմբի գործողություններին, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ԱՄԷ-ն արձագանքել է Wall Street Journal-ի երեքշաբթի տարածած հաղորդագրությանը, որում՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, ասվում է, որ Պարսից ծոցի պետությունը հիասթափված է Իրանի կողմից վերջերս լցանավի գրավմանը ԱՄՆ-ի արձագանքի բացակայությունից:

ԱՄԷ-ն, սակայն, չի լքել CMF կազմակերպությունը, որը ստեղծվել է 2001 թվականին միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար, եւ մնում է այն 38 գործընկեր երկրներից մեկը, որոնք աշխատում են Կարմիր ծովի եւ Պարսից ծոցի տարածաշրջաններում անվտանգության, ահաբեկչության եւ ծովահենության դեմ պայքարի հարցերի շուրջ, ասվում է CMF-ի կայքում:

Պատճառը, թե ինչու են դադարեցրել իրենց մասնակցությունը ծրագրին եւ արդյոք նորից կմիանան, թե ոչ՝  ԱՄԷ-ի հայտարարության մեջ չի հստակեցվում:

Նշվում է միայն, որ ԱՄԷ-ն հավատարիմ է երկխոսությանը եւ դիվանագիտական փոխգործակցությանը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան իր ծովերում նավագնացության անվտանգության ապահովման համար:

  • Կիսվել: