երեքշաբթի, մարտ 25
25 / 3 / 2025
Ամբողջ Նիգերիան հոսանքազրկվել է

Ամբողջ Նիգերիան հոսանքազրկվել է

Նիգերիայի ազգային էլեկտրացանցը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ խափանվել է, ամբողջ երկիրը հոսանքազրկվել է, տեղեկացնում է Daily Post Nigeria-ն։

Խափանման պատճառները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ դրա պատճառով մի ամբողջ երկիր մնացել է առանց էլեկտրականության։ Աֆրիկյան երկրում վերջին վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան։

Ձեռնարկությունները և տնային տնտեսությունները շարունակում են տուժել էլեկտրաէներգիայի խափանումներից՝ բարձր ծախսերի և վառելիքի պակասի ֆոնին:

Նշվում է, որ վերջին տարիներին երկրում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներ՝ կապված էլեկտրակայանների և ցանցերի վթարների հետ, որոնք արդիականացում են պահանջում:

 

  • Կիսվել: