շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ամբողջ Կուբան զրկվել է էլեկտրականությունից երկրի գլխավոր էլեկտրակայանի խափանման պատճառով

Ամբողջ Կուբան զրկվել է էլեկտրականությունից երկրի գլխավոր էլեկտրակայանի խափանման պատճառով

Կուբայում էլեկտրականության համընդհանուր անջատում է տեղի ունեցել, քանի որ խափանվել է նրա գլխավոր էլեկտրակայանը, տեղեկացրել է ВВС-ն։

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ 10 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Էներգետիկայի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ուրբաթ տեղի ունեցած խափանման հետ։

Էներգահամակարգի ներկայացուցիչերը հայտնել են, որ չգիտեն, թե որքան ժամանակ է անհրաժեշտ էլեկտրամատակարարման վերականգնման համար։ Երկիրը մի քանի ամիս երկար ժամանակով էլեկտրամատակարարում չի ունեցել, ինչը դրդել է վարչապետին հինգշաբթի հայտարարել «արտակարգ էներգետիկ դրություն»։

Էլեկտրաէներգիայի լիակատար անջատումը ուրբաթ օրը տեղի է ունեցել Մատանսասում՝ ամենամեծ կղզեպետությունում Antonio Guiteras էլեկտրակայանի անջատումից հետո։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը հայտնել է, որ իրավիճակը իր «բացարձակ առաջնահերթությունն է»։

Ավելի ուշ AFP-ն մեջբերել է էներգետիկայի նախարարության բաժնի ղեկավար Լազարա Գերային, որը հայտնել է, որ էլեկտրամատակարարման վերականգնման գործընթացը վաղ փուլում է։ Նա ավելացրել է, որ գոյություն ունի «էլեկտրաէներգիայի արտադրման որոշակի մակարդակ», որը կօգտագործվի էլեկտրակայանների գործարկման համար երկրի մի քանի շրջաններում։

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ բոլոր դպրոցները եւ այլ երկրորդական հաստատություններ, ներառյալ գիշերային ակումբները, պետք է փակվեն մինչեւ երկուշաբթի։

Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ կուբացիներին կոչ են արել պիկ ժամերին անջատել շատ էներգիա սպառող կենցաղային սարքերը, ինչպիսին են սառնարանները եւ ջեռոցները։

  • Կիսվել: