երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ամաչում եմ տեղի ունեցածի համար. Լապշինը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

 Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցավում է այն բանի համար, որ Իսրայելը պարբերաբար զենք է մատակարարում Ադրբեջանին։ Այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Բլոգերը նաև հրապարակել է իսրայելցի հայտնի քաղաքական գործիչ, 1996-2003 թվականներին Կնեսետի պատգամավոր Ռոման Բրոնֆմանի «Թվիթեր»-ի գրառումը, որտեղ քաղաքական գործիչը հայտնել է, որ Իսրայելի հարավում գտնվող Ուվդայի ռազմական օդանավակայանից ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները վայրէջք են կատարում և ռազմական բեռով օդ բարձրանում ` մահ բերելով Արցախի խաղաղ բնակչությանը:

«Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում եմ տեղի ունեցածի համար»,- գրել է Լապշինը:

  • Կիսվել: