շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել

Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել

Ալթայի երկրամասի Պրիոզերնի գյուղի մոտ թեթև ինքնաթիռ է կործանվել. oդաչուն զոհվել է։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալթայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությանը։

«Նախնական տեղեկություններով ինքնաթիռը մասնավոր է։ Տեղում աշխատում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հավելել են, որ օդանավում եղել է մեկ օդաչու, որը զոհվել է։

Նախնական տվյալներով արտակարգ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես Մոսկվայի ժամանակով 08։00-ին։ 

 

  • Կիսվել: