երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ալկոհոլից թունավորում Իրանում. մահացել է 48 մարդ

Ալկոհոլից թունավորում Իրանում. մահացել է 48 մարդ

Իրանում 48 մարդ է մահացել մեթիլ սպիրտ պարունակող սպիրտից թունավորվելու հետևանքով, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Ինչպես հաղորդվում է՝ Մազանդարան, Գիլան, Համադան և Զանջան նահանգներում հարյուրավոր մարդիկ ծանր թունավորումներով հոսպիտալացվել են։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Մազանդարանում մահացել է 21 մարդ, Գիլանում՝ 15, Համադանում՝ 11, Զանջանում՝ մեկ մարդ։ Տուժածներից ոմանք կորցրել են տեսողությունը։

Տեղական իշխանությունները ձերբակալել են կեղծ ալկոհոլի արտադրությամբ և վաճառքով զբաղվող մի քանի անձանց։

  • Կիսվել: