Ալիևը ժամանել է Վաշինգտոն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այստեղ նա հանդիպել է ամերիկաիսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախատեսվում է, որ Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։


