երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ալիևը «վստահ» է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»

Ալիևը «վստահ» է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «վստահ» է, որ ադրբեջանցիները «կվերադառնան» այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»:

«Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերի վրա, բայց ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ժամանակ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն, «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունի Հայաստանի տարածքը։

  • Կիսվել: