Ալիևը շատ գոհ է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության մակարդակից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Բաքվում Պուտինի հետ հանդիպման մեկնարկին նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր պետական այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։ Ըստ էության, մենք սկսել ենք երեկ և անցկացրել ենք մտքերի հանգամանալից փոխանակում ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության կարևոր հարցերի շուրջ։ Այսօր մենք կշարունակենք և՛ նեղ, և՛ ընդլայնված ձևաչափով»։
Ալիևը հավելել է, որ Բաքուն և Մոսկվան գոհ են երկկողմ համագործակցության մակարդակից։ «Ցանկանում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից»,-նշել է նա: