երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևը պատասխանատու է ինձ հասցված ցանկացած վնասի համար․ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը զգուշացնում է

Ալիևը պատասխանատու է ինձ հասցված ցանկացած վնասի համար․ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը զգուշացնում է

2021 թվականին դանակահարվելուց հետո France 24-ի լրագրողը Ալիևին հարցրեց՝ արդյոք նա մասնակցություն ունի իմ դեմ մահափորձին։ Այս մասին ադրբեջանցի այլախոհ բլոգեր Միրզալի Մոհամմադը գրել է թվիթերյան իր  էջում։

«Լսելով անսպասելի հարցը՝ Ալիևը նկատելիորեն հուզվել և լարվել է։ Նախ՝ նա խեղաթյուրեց հարցի էությունը, ապա պատասխանեց. «Ես լիովին հերքում եմ որևէ առնչություն» և հայտարարեց, որ այն անձինք, ովքեր քննադատում են Ադրբեջանի կառավարությանը և ապաստան են խնդրում Եվրոպայում, այդ թվում՝ Ֆրանսիայում, մնում են անձեռնմխելի։

Ո՞նց էր բլոգերը ծանոթ Ալիևին։ Իսկ եթե նա ինձ չէր ճանաչում, ինչո՞ւ էր այդքան լարված։

Այժմ անդրադառնանք Գետաբեկի վերջին միջադեպին և Ալիևի հայտարարությանը. «Նրանք, ովքեր ապրում են դրսում և ձգտում են քաոս ստեղծել մեր երկրում, կպատժվեն։ Ես նրանց մասին չեմ մոռացել»։

Հաշվի առնելով 2021 և 2023 թվականներին նրա հակասական հայտարարությունները, ինչպես նաև դրանց հիմքում ընկած իմաստը, ես հայտարարում եմ, որ Իլհամ Ալիևն ուղղակիորեն պատասխանատու է ինձ հասցված ցանկացած վնասի համար»։

  • Կիսվել: