Ալիևը հնարավոր է համարել «մշակութային ինքնավարությունը» Ղարաբաղի հայերի համար
Ալիևը հնարավոր է համարել «մշակութային ինքնավարությունը» Ղարաբաղի հայերի համար․
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ նա դեմ չէ տարածաշրջանում դիտորդների ու խաղաղապահների ներկայությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը հայտարարեց, որ չի բացառում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերին «մշակութային ինքնավարություն» տրամադրելու հնարավորությունը, հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ալիևն ասաց, որ նա դեմ չէ տարածաշրջանում դիտորդների ու խաղաղապահների ներկայությանը, սակայն Բաքուն կսահմանի իր պայմանները: