Ալիևն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությանը, որը Բաքու Է ժամանել Բանակային միջազգային խաղեր — 2020 "ծովի գավաթ" միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու նպատակով, հաղորդում Է РИА Новости-ն:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառումն անցկացվում է վեցերորդ անգամ, որից չորսը՝ Ադրբեջանում։ Ընթացիկ տարում ռուսական թիմը հանդես կգա Կասպիական նավատորմի "Մախաչկալա" փոքր հրետանային նավում: Մրցույթը կանցկացվի Ադրբեջանի ՌԾՈՒ-ի բազայում։
Նավաստիները կցուցադրեն իրենց վարպետությունը ծովային եւ օդային թիրախների հրետանային հրաձգություններում, նավի խարիսխի եւ շվարտային տակառի, փրկարարական պատրաստության եւ նավի կենսունակության համար պայքարում: