կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ

Մարտի 15-ին Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, ի թիվս այլ հարցերի, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին:

  • Կիսվել: