Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախախոսազրույց է կայացել վերջինիս և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը դատապարտել է Թուրքիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը:
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին հեռախոսազանգի և արտահայտած դիրքորոշման համար:


