Ալիևին հաճոյացած Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանով Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից:
Ներկայումս Միխայիլ Գուսմանը զբաղեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրի Ռուսական կոմիտեի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվության և հաղորդակցության միջկառավարական խորհրդի (IPDC) անդամ է, ինչպես նաև ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի կազմում:
Հիշեցնենք, որ Գուսմանն օրերս մասնակցել էր օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած Գլոբալ մեդիա ֆորումին և գովեստի խոսքեր հնչեցրել վերջինիս հասցեին:


