շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում Հաջիևը Սրիդարան Մադհուսուդհանանին ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և ԶԼՄ-ներում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխելու մասին «լուսանկարների ու տեսանյութերի»  տարածումը վերջին օրերին առաջացրել է Ադրբեջանի անհանգստությունը։

Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիի ուշադրությունը հրավիրել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգություններին և վերանայել Հնդկաստանի՝ Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը։

  • Կիսվել: