հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ալիևի օգնականը հայտնել է, որ իր ու Մեծ Բրիտանիայի պետնախարարի հանդիպումն անցել է «ռազմավարական գործընկերության ոգով»

Ալիևի օգնականը հայտնել է, որ իր ու Մեծ Բրիտանիայի պետնախարարի հանդիպումն անցել է «ռազմավարական գործընկերության ոգով»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դոութիի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպումն անցել է ՛՛ռազմավարական գործընկերության ոգով՛՛։

՛՛Քննարկել ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը ռազմավարական գործընկերության ոգով նոր ոլորտներում՝ կապի, արհեստական ​​բանականության, կիբերանվտանգության, թվայնացման, կրթության, ինչպես նաև պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտներում՛՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը:

  • Կիսվել: