երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ալբերտ Էյնշտեյնի նամակը միջուկային ռումբերի վտանգի մասին վաճառվել է 3,9 միլիոն դոլարով

Ալբերտ Էյնշտեյնի նամակը միջուկային ռումբերի վտանգի մասին վաճառվել է 3,9 միլիոն դոլարով

Գերմանացի տեսաբան ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին միջուկային ռումբի վտանգի մասին վաճառվել է 3,9 մլն դոլարով։ The Value պորտալը Աճուրդը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Christie’s-ում: 

1939 թվականի նամակում Էյնշտեյնը զգուշացրել է Ռուզվելտին Գերմանիայի կողմից միջուկային զենք ստեղծելու մասին և կոչ արել նմանատիպ զարգացումներ իրականացնել Ամերիկայում։ Նամակը գնահատվել է 4-6 մլն դոլար։

kulturomania.ru-ն գրում է, որ նամակը դարձել է գիտությանը և տիեզերքին նվիրված աճուրդի մի մասը: Հավաքածուն հավաքել է Փոլ Ալենը։

  • Կիսվել: